Ըստ նախկին պաշտոնյայի` Ղարիբաշվիլիի ձերբակալության դրդապատճառն Իվանիշվիլիի վրեժխնդրությունն է

Հատուկ հանձնարարությունների վարչության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Իրակլի Շաիշմելաշվիլին Ղարիբաշվիլիի ձերբակալության դրդապատճառ է համարում Իվանիշվիլիի անձնական վրեժխնդրությունը: Այս տեսակետը նա հայտնել է «TV Պիրվելի» հեռուստաընկերության եթերում.

«Ղարիբաշվիլին ալկոհոլի ազդեցության տակ վիրավորել է Բիձինա Իվանիշվիլիին: Այդ ձայնագրությունը հասցրել են Իվանիշվիլիին, և նա չի ներել Ղարիբաշվիլիին դրա համար», — ասել է նա:

Շաիշմելաշվիլիի խոսքով. «2024 թվականի փետրվարին, երբ Ղարիբաշվիլին հեռացվեց վարչապետի պաշտոնից, վիրավորված Ղարիբաշվիլին Կախեթիում էր, նահանգապետի պաշտոնակատար Ալադաշվիլիի սեղանի մոտ, որտեղ նա ճակատագրական սխալ թույլ տվեց և ալկոհոլի ազդեցության տակ վիրավորեց Բիձինա Իվանիշվիլիին, որն էլ տարածեց Կոբախիձեն։ Կոբախիձեն, Մդինարաձեի հետ միասին, ակտիվորեն գործեց կառավարման ղեկը իր ձեռքը վերցնելու համար»: