Բարսելոնայում կորոնավիրուսից Վրաստանի քաղաքացի է մահացել

Բարսելոնայում կորոնավիրուսից Վրաստանի քաղաքացի է մահացել: Վերջինս տառապում էր նաև քաղցկեղով: Այս մասին կառավարությունում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, Վրաստանի դեսպանատունը Բարսելոնայում մահացածի ընտանիքի հետ մշտական կապ է պահպանում: Նախարարը նշել է նաև, որ այս փուլում էլ դեսպանատունը զբաղվում է հուղարկավորության կարգի նորմերի պահպանության հարցերով:

Այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 266 դեպք է արձանագրվել, 67-ն ապաքինվել է, 3-ը՝ մահացել: