Ազգային բանկը հերքում է ՌԴ պատժամիջոցների ենթարկված անձանց՝ վրացական բանկային համակարգի օգտագործումը

Վրաստանի Ազգային բանկը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Ուկրաինայի Գերագույն Ռադայի մեծամասնության՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիայի։

Նշենք՝ Արախամիան հայտարարել էր, որ պատժամիջոցների ենթարկված Ռուսաստանի քաղաքացիները և ընկերությունները օգտագործում են վրացական բանկային համակարգը։

«Երկրի Կենտրոնական բանկը կտրականապես բացառում է այն, որ պատժամիջոցների ենթարկված անձը կարող է ցանկացած տեսակի ֆինանսական գործարք իրականացնել՝ օգտագործելով վրացական բանկային հատվածը։ Նման բացահայտման դեպքում Ազգային բանկը կոշտ պատասխան կտա։ Վրաստանի ֆինանսական հատվածը համաշխարհային ֆինանսական համակարգի մաս է կազմում և, բնականաբար, գործում է միջազգային նորմերին և չափանիշներին համապատասխան», — ասված է Ազգային բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի երկրորդ օրը Վրաստանի ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին հանձնարարվել է կատարել պատժամիջոցներով ստանձնած պարտավորությունները։

Ազգային բանկի տվյալներով՝ պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնությունը չի բխում վրացական բանկերի շահերից։