Զատկական պատարագ՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում

Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

Այսօր՝ մարտի 31-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց 5 տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը։ Վրաստանի բոլոր գործող Հայկական եկեղեցիներում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեցին ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվեց տոնական Սուրբ Պատարագը։ Պատրագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը: