Վրաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան։ Լեհաստանի նախագահի նստավայրում պաշտոնական հյուրընկալման արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները առանձնազրույց կունենան, այնուհետև հանդես կգան հայտարարությամբ։

Պաշտոնական այցի շրջանակներում նախագահը մի շարք հանդիպումներ կունենա։

Նոյեմբերի 9-ին Մարգվելաշվիլին կմասնակցի Վարշավայում կայանալիք անվտանգության ֆորումին։

Պյասեչնո քաղաքում Մարգվելաշվիլին կայցելի լեհական բանակի վրացի զինվորականների տուն թանգարան և կտնկի Վրաստանից բերված ծառ։

Թողնել պատասխան