Վրաստանն ունի մոտ 2000 շնչառական ապարատ

Աշխարհի շատ երկրների թվում Վրաստանի առողջապահական համակարգը ևս պատրաստ չէ այս համավարակին։ Հայաստանի Հանրային Ռադիոյի հետ զրույցում ասել է վրացի իմունոլոգի Բիձինա Կուլումբեգովը՝ ընդգծելով, որ Վրաստանը չի կարող խուսափել վիրուսի լայնամասշտաբ տարածումից։

Այսօր երկրում կա ներքին տարածում, երբ վարակակիրը չգիտի որտեղ է վարակվել․ չի եղել արտերկրում, չի շփվել որևէ հիվանդի հետ․ «Ահա այսպիսի տարածումը դեպքերն ավելացնելու ռիսկ է ստեղծում, բայց, եթե Վրաստանում հայտարարված կոչը՝ «Մնա տանը», գոնե մեկ ամսվա ընթացքում խստորեն պահպանվի, այդ դեպքում չենք ունենա միաժամանակ մեծ թվով վարակակիրներ»։

Վրաստանում ևս, ինչպես այլ երկրներում, ծանր հիվանդները մոտ հինգ տոկոս են կազմում։

«Իհարկե մենք այդպիսի պիկ ունենալու ենք․ ամսվա վերջին 700-800 վարակակիր։ Կարևորը բոլորս միաժամանակ չվարակվենք։ Մենք կարող ենք 1200-1500 հիվանդի ընդունել միաժամանակ, ունենք մոտ 1500 տեղ վերակենդանացման բաժիններում և մոտ 2000 շնչառական ապարատ, ուստի Վրաստանի առաջադրանքն է ամեն ինչ անել՝ միաժամանակ քաղաքացիների հիվանդանալը բացառելու համար»,-ասում է Կոլումբեգովը։

Վրացի իմունոլոգը ասում է, որ գրիպի դեմ պատվաստումը չի պաշտպանում կորոնավիրուսից, սակայն կան որոշ ուսումնասիրություններ, որոնք դեռևս գիտականորեն ապացուցված չեն, որ տուբերկուլյոզի դեմ պատվաստվածները գրեթե չեն հիվանդանում, կամ հիվանդությունը նրանց մոտ թեթև ընթացք է ունենում։ Ասում է՝ եթե այդ կարծիքները հաստատվեն, ապա Վրաստանը վիրուսի դեմ պայքարում կարող է դուրս գալ հաղթանակած, քանի որ բնակչության մեծ մասը ստացել է նման պատվաստում (հայտնի է ԲՑԺ (БЦЖ) անվամբ)։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։