«Իմեդի» հեռուստաընկերությանը, որը լուսաբանում է իշխող «Վրացական երազանք»-ի գործունեությունը, ֆինանսավորում է կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, նշված է Transparency International Georgia-ի զեկույցում:
Կազմակերպությունը հիմնվել է հրապարակված ֆինանսական հաշվետվությունների վրա:
Ըստ ուսումնասիրության՝ «Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի»-ին ֆինանսավորում է առնվազն 2018 թվականից»:
«Իմեդի» հեռուստաընկերությունը պատկանում է Իրակլի Ռուխաձեին, Բենջամին Ալբերտ Մարսոնին և Իգոր Ալեքսեևին: