Թամար Իոսելիանին նշանակվել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ։ Նա փոխարինելու է Գուրամ Գուրամիշվիլիին, որը 2021 թվականի մարտից զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։
«Թամար Իոսելիանին ավելի քան 15 տարվա փորձ ունի տրանսպորտի ոլորտի ղեկավար պաշտոններում։ 2018–2023 թվականներին նա ղեկավարել է Ծովային տրանսպորտի գործակալությունը, 2023–2025 թվականներին՝ Անակլիայի խորջրյա նավահանգստի վերահսկիչ խորհուրդը, իսկ 2025 թվականից մինչ օրս զբաղեցրել է «Վրացական օդանավակայանների ասոցիացիա» ՍՊԸ-ի վերահսկիչ խորհրդի նախագահի պաշտոնը։
Նույն թվականին Թամար Իոսելիանին նշանակվել է Բարձրագույն ուսումնական հաստատությունների լիազորման խորհրդի նախագահ», — հաղորդել են նախարարությունից։