«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Էլենե Խոշտարիան տուգանվել է 5000 լարիի չափով։
Մասնավորապես, դատավոր Զվիադ Կեսավան Էլենե Խոշտարիային ճանաչեց որպես վարչական հանցագործության մեղադրյալ և տուգանք նշանակեց 5000 լարի` որպես վարչական տույժ:
Ինքը` Էլենե Խոշտարիան, չի մասնակցել դատական նիստին:
Էլենե Խոշտարիան մեղադրվում էր մարտի 28-ին վարչական իրավախախտումների օրենսգրքի 166 եւ 173-րդ հոդվածների խախտումներով` մանր խուլիգանություն և անհնազանդություն ոստիկանության աշխատակցին: