Գախարիայի կուսակցության 12 անդամների լիազորությունները դադարեցվել են

«Վրացական երազանք»-ի խորհրդարանը նիստերից անհարգելի պատճառով բացակայության պատճառով դադարեցրել է Գիորգի Գախարիայի կուսակցության 12 անդամների լիազորությունները։

Դադարեցվել են հետևյալ պատգամավորների լիազորությունները՝ Գիորգի Գախարիա, Թեոնա Ակուբարդիա, Անա Բուչուկուրի, Լևան Գոգիչաիշվիլի, Զազա Թավաձե, Բեքա Լիլուաշվիլի, Նաթիա Մեզվրիշվիլի, Բերդիա Սիճինավա, Կախաբեր Քեմոկլիձե, Ռոին Քոչորաշվիլի, Դիմիտրի Ցքիտիշվիլի և Զվիադ Ձիձիգուրի։