Հոկտեմբերի 1-ի երեկոյան Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանք կիրառեց ակտիվիստ, «Գիրչի — ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիայի նկատմամբ։
Որոշումը հրապարակել է դատավոր Նանա Շամատավան ժամը 21:30-ին։
Որոշման հրապարակմանը հաջորդել է ներկաների և դատական կատարածուների միջև բախումը։
«Գելա, մենք քեզ հետ ենք», — դատարանի դահլիճում բղավել են Խասաիայի կողմնակիցները, որից հետո դատական կատարածուները պաճանջել են նրանց լքել դահլիճը, ինչը հանգեցրել է վեճի, ապա ֆիզիկական բախման։
Խասաիայի հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին։
Հիշեցնենք, մի քանի օր առաջ ձերբակալվել է «Գիրչի — ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Գելա Խասաիայի փաստաբանն այցելել է նրան, և խոսքը վերաբերում է «մեկ ամիս առաջ նրա տան մոտ տեղի ունեցած վիճաբանությանը, որին Գելան չի մասնակցել»։