Վրաստանում Գերմանիայի դեսպանը X-ում գրել է, որ Վրաստանում տիրող անընդունելի իրավիճակը քննարկել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։
Դեսպանի խոսքով՝ նախարարը խնդրել է իրեն Վրաստանում շարունակել Գերմանիայի անունից հստակ, անկեղծ և վճռական գործունեությունը ։
«Ես քննարկեցի Վրաստանում տիրող անընդունելի իրավիճակն արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։ Նա խնդրեց ինձ շարունակել Գերմանիայի անունից հստակ, անկեղծ և վճռական աշխատանքը», — գրել է Ֆիշերը X-ում և հրապարակել Վադեֆուլի հետ լուսանկարը։
Նշենք, ավելի վաղ Շալվա Պապուաշվիլին ասել էր, որ Գերմանիայի դեսպանի աջակցությամբ «տիտուշկաները» հարձակվել են «Վրացական երազանք»-ի Թբիլիսիի Կախա Կալաձեի նախընտրական շտաբի վրա։
Հիշեցնենք. Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարել էր, որ դատապարտում է Գերմանիայի դեսպանի հասցեին ուղղված «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը։