Գերմանիայից արտաքսվողների մեծ մասը Վրաստանի քաղաքացի է

2025 թվականին Գերմանիայում արտաքսման որոշումներ են կայացվել Վրաստանի 671 քաղաքացու նկատմամբ, նրանց հաջորդում են Ալբանիայի (661) և Թուրքիայի (618) քաղաքացիները։

Այս երեք երկրները նաև անցյալ տարի էին արտաքսվողների առաջին շարքերում, սակայն ալբանացիներն էին մեծ տարբերությամբ (923) գլխավորում ցուցակը։

Գերմանիայի հրապարակած տեղեկատվության մեջ նշված է, որ Գերմանիայից արտաքսումների թիվը 2025 թվականին փոքր-ինչ նվազել է՝ 8232 օտարերկրյա քաղաքացի է կորցրել բնակության իրավունքը։ 2024 թվականին Գերմանիայից արտաքսվել էր 9277 օտարերկրացի։