Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Վրաստանի ժամանակավոր հավատարմատարին։
«Մենք նրան հստակ ուղերձ ենք հղել. Թբիլիսիում Գերմանիայի դեսպանի դեմ վրացական իշխանությունների կողմից ուղղված անհիմն մեղադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունն անընդունելի են և պետք է դադարեցվեն», — ասված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հաղարդագրության մեջ։
Ավելի վաղ Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը կանչվել էր Թբիլիսիի արտաքին գործերի նախարարություն։ «Վրացական երազանք» կուսակցությունը մեղադրում է Գերմանիայի դեսպանին և այլ եվրոպացի դիվանագետների Վիեննայի կոնվենցիան խախտելու, ներքին գործերին միջամտելու և «արմատական ընդիմությանը աջակցելու» համար։ Կառավարությունն «արմատականներ» է անվանում ընդդիմադիր խմբերին, ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնց ինքը չի վերահսկում։