Գիորգի Գաբիտաշվիլին` գլխավոր աուդիտոր

Մեծ Բրիտանիայի կողմից պատժամիջոցների ենթարկված նախկին գլխավոր դատախազ Գիորգի Գաբիտաշվիլին ընտրվել է Պետական ​​աուդիտի գրասենյակի գլխավոր աուդիտոր։ Լիագումար նիստում «Վրացական երազանք»-ի 84 պատգամավորներ աջակցել են նրա թեկնածությանը, ոչ ոք դեմ չի եղել։

Գաբիտաշվիլին այդ պաշտոնում ընտրվել է 5 տարի ժամկետով։

Գաբիտաշվիլին գլխավոր դատախազ էր ընտրվել 2024 թվականի հուլիսին և պաշտոնը լքեց 2025 թվականի հունիսին։

Նախկին գլխավոր աուդիտոր Ցոտնե Կղավլաշվիլին նշանակվել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի տեղակալ։