Օսական կողմը ահմանազատում է պահանջում

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի «իշխանությունը» Ժնևի քննարկումների համանախագահների հետ հանդիպման ժամանակ դե ֆակտո սահմանների սահմանազատում և սահմանագծում է պահանջել:

Դե ֆակտո նախագահի «պետական ​​խորհրդական» Կոնստանտին Կոչիևը հայտարարել է, թե «սահմանների» սահմանազատման և սահմանագծման հարցերն անհրաժեշտ է օրակարգ մտցնել: Ըստ նրա՝ դա մեծ ներդրում կլինի կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում:

Օսական RES լրատվական գործակալության տեղեկություններով, Եվրամիությունից համանախագահ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ բանակցություններն արդյունավետ և կառուցողական կլինեն։ Կլաարը նշել է՝ օգտակար կլիներ, եթե քննարկման բոլոր մասնակիցները պատրաստ լինեին լսել միմյանց։

Ըստ օսական լրատվամիջոցների՝ հանդիպմանը դե ֆակտո կառավարության ներկայացուցիչները կրկին պահանջել են Վրաստանից ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիրը:

Ի դեպ, Ժնևյան քննարկումների հաջորդ փուլը նախատեսված է հուլիսի 11-12-ին։ Մինչ բանակցությունները Ժնևի քննարկման համանախագահներն արդեն հանդիպումներ են անցկացրել Մոսկվայում և Թբիլիսիում։ Հունիսի 27-ին նրանք այցելել են Հարավային Օսիայի շրջան: