Գիորգի Ռամիշվիլին ազատ է արձակվել գրավի դիմաց

Դատավոր Նանա Շամաթավան գործարար Գիորգի Ռամիշվիլիի համար որպես խափանման միջոց է կիրառել 70 հազար լարի գրավը և ազատ արձակել նրան դատարանի դահլիճից։

Դատավորի խոսքով՝ մեղադրյալի փախուստի ռիսկը նվազագույն է, և անհրաժեշտություն չկա որպես խափանման միջոց կիրառել պատժի ամենախիստ ձևը՝ ազատազրկումը։

Դատախազությունը միջնորդել էր, որ գործարարին ձերբակալեն, իսկ պաշտպանությունը դրա դիմաց առաջարկել էր 50 հազար լարի գրավ։

Գիորգի Ռամիշվիլին ինքը հայտարարել էր, որ «4-ից 7 տարի ժամկետով պատիժը չափազանց կլինի»։

Հիշեցնենք, երեկ Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել գործարար Գիորգի Ռամիշվիլիի (մականունը` «Զարալա») ձերբակալման վերաբերյալ։

Գիորգի Ռամիշվիլին ձերբակալվել էր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։

Նրա ձեռքի ուղեբեռից առգրավել են հրազեն, փամփուշտատուփ և փամփուշտներ։

Պարզվել է, որ հրազենը գրանցված է եղել գործարարի անունով, չնայած նշված անձը իրավունք չուներ դա կրելու։