Գիվի Թարգամաձեն դատապարտվել է յոթ ամսվա ազատազրկման

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեն, որը 2008-ից 2012 թվականներին զբաղեցրել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնը, դատապարտվել է յոթ ամսվա ազատազրկման՝ խորհրդարանում «Վրացական երազանքի» ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։

Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գալուստաշվիլին այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 10:30-ին։

Խորհրդարանը ոչ լեգիտիմ համարող Թարգամաձեն չի մասնակցել նիստին։ Նա այժմ տանն է և, ինչպես ինքն է ասել, պատրաստվում է ներկայանալ ոստիկանություն։