Գլդանիի բանտում քաղբանտարկյալները հացադուլ են սկսել

Գլդանիի բանտում կալանավորված Գիորգի Չիկվաիձեն, Իրակլի Պապիաշվիլին և Անրի Կվարացխելիան հացադուլ են սկսել։

Չիկվաիձեի մոր՝ Էկա Ծերեթելիի խոսքով, պատճառը խոշտանգմանը համարժեք գործողությունն է` ի պատասխան բանտի աշխատակցի սպառնալիքների։

«Հացադուլ բանտում։ 5 րոպե առաջ ինձ հետ կապվեց Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը։ Նա ինձ տեղեկացրեց, որ Գլդանիի բանտի 8-րդ հաստատությունում՝ 84-րդ խցում, բոլոր երեք բանտարկյալները (Գիորգի Չիկվաիձե, Իրակլի Պապիաշվիլի, Անրի Կվարացխելիա) հացադուլ են սկսել։ Պատճառը խոշտանգմանը համարժեք գործողությունն է», — գրել է Էկա Ծերեթելին։