Գոգլիձեն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Ուկրաինայի կողմից կռվելու համար

Վրաստանի քաղաքացի Գիորգի Գոգլիձեն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի խիստ ռեժիմի գաղութում՝ Ուկրաինայի կողմից կռվելու համար։

Այս տեղեկությունը հայտնել է netgazeti.ge-ն` վկայակոչելով ռուսական լրատվական գործակալությանը։

Համապատասխան տեղեկության համաձայն, Գիորգի Գոգլիձեն նման պատժի է դատապարտվել «վարձկան մարտիկ լինելու համար»։