Գործ է հարուցվել Եկամուտների ծառայության պետի նախկին տեղակալի նկատմամբ

Screenshot

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկամուտների ծառայության պետի նախկին տեղակալ Վլադիմիր Խունդաձեի դեմ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, հայտնել է դատախազությունը։

Դատախազության հաղորդմամբ՝ Վլադիմիր Խունդաձեն անձամբ ծանոթ է եղել Բորիս Գոգիչաիշվիլիի հետ, որն իր հանցակիցների հետ միասին Գորի քաղաքում ապօրինի արտադրել և պահեստավորել է ալկոհոլային խմիչքներ՝ վիսկի և օղի, օգտագործելով արտասահմանյան կեղծ ապրանքանիշեր։

«Վրացական երազանք» կուսակցությունից Գորիի քաղաքային խորհրդի անդամ, 67-ամյա Բորիս Գոգիչաիշվիլին կալանավորվել է։