2024 թվականին Վրաստանի կառավարության անդամների, խորհրդարանի և այլ պետական ծառայողների գործուղումների վրա բյուջեից ծախսվել է 71,3 միլիոն լարի (25,9 միլիոն դոլար):
Գումարը ներառում է և՛ ներքին գործուղումները, և՛ արտասահմանյան գործուղումները։
2023 թվականի համեմատ այս կարգի ծախսերը փոքր-ինչ նվազել են՝ 1,7 տոկոսով։ Նախորդ տարի բյուջեից վճարվող գործուղումները արժեցել են 72,5 մլն լարի (26,4 մլն դոլար): Գործուղումների համար ռեկորդային ծախսեր են գրանցվել 2019 թվականին՝ 83,3 մլն լարի (30,3 մլն դոլար)։