Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի անընդմեջ ռեժիմով միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 93 կմ -107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում վերականգնվել է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է», — ասված է հաղորդագրության մեջ։