Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազին յոթ ցուցարարի անունից՝ կապված 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների բողոքի ցույցերի հետ։
GYLA-ի նախագահ Թամար Օնիանին երկուշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտարարեց, որ կազմակերպությունը դատական գործընթաց է սկսում յոթ քաղաքացիների անունից, որոնք «վիրավորվել են 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների բողոքի ցույցերի ժամանակ ջրցան մեքենաների հետ խառնված նյութերի օգտագործման հետևանքով»։
Հիշեցնենք, որ այս հարցին ավելի վաղ անդրադարձել էր BBC-ն, որի համաձայն` նույն ժամանակահատվածում բողոքի ցույցերը ցրելու համար օգտագործվել է արգելված «կամիտ» քիմիական նյութը։
«Վրացական երազանք»-ը հերքել է սա` հիմնվելով նաև ՊԱԾ-ի հետաքննության արդյունքների վրա, և դատի է տվել BBC-ին։