Հացադուլի 17-րդ օրը Վրաստանի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող հանքագործները շտապ օգնության կարիք են ունեցել։
Բողոքի ակցիան Թբիլիսիի կառավարության շենքի մոտ է տեղափոխվել երեկ` մայիսի 11-ին: Ճիաթուրայից երեք հանքագործներ՝ Մերաբ Գուլիաշվիլին, Գոչա Կուպրեիշվիլին և Իրակլի Ջիքիձեն, հացադուլ են հայտարարել։
Նրանց պահանջներն են՝ ազատ արձակել չորս ձերբակալված հանքագործներին և «Վրացական երազանք»-ի անդամներին ներգրավել Ճիաթուրայում ստեղծված իրավիճակի հետաքննությանը։
Հանքագործ Բեսո Փխալաձեի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ հանքագործները երկու անգամ շտապ օգնության կարիք են ունեցել, «Վրացական երազանք»-ից ոչ ոք նրանց տեսնելու ցանկություն չի հայտնել։