ՆԳՆ-ն եւ ԿԸՀ-ն հուշագիր են ստորագրել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունները խաղաղ միջավայրում անցկացնելու նպատակով փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրել են ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին եւ ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիան: Ինչպես հայտարարել է Գիորգի Մղեբրիշվիլին, փաստաթուղթը ստորագրելուց հետո, արվել է եւս մեկ քայլ, որպեսզի հոկտեմբերի ընտրություններ անցնեն խաղաղ միջավայրում: Գիորգի Մղեբրիշվիլիի խոսքով, Վրաստանի Ընտրական օրենսգրքում ՆԳՆ-ն եւ ԿԸՀ-ն պետք է համակարգեն գործունեությունը, հատկապես երբ հարցը վերաբերում է ընտրությունների գործընթացում անվտանգության ապահովմանը: Մղեբրիշվիլիի հայտարարության համաձայն, հենց այս նպատակով ՆԳՆ-ն եւ ԿԸՀ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել: «Այս համագործակցության շրջանակներում մենք նաեւ անց կկացնենք վերապատրաստման համատեղ դասընթացներ, կունենանք աշխատանքային հանդիպումներ»,֊ հայտարարել է Գիորգի Մղեբրիշվիլին: Իր կողմից, ՆԳ նախարարին շնորհակալություն է հայտնել ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիան «աննախադեպ համագործակցության համար», այն Վրաստանի ընտրական պատմության մեջ կարեւոր օր որակելով: «Այսօր մենք համագործակցության եւ զարգացման միանգամայն նոր փուլ ենք թեւակոխում: Նպատակ ունենք միջազգային չափոռոշիչներին համապատասխան անվտանգ ընտրական միջավայր ստեղծել բոլորի համար: Հոկտեմբերը 8-ին, ընտրություններին մասնակցող ցանկացած ընտրողի համար ապահովել պրոֆեսիոնալ մակարդակի ընտրական գործընթաց, որտեղ նրանցից յուրաքանչյուրը ազատ միջավայրում կկարողանա քաղաքացիական պարտքը կատարել»,֊ հայտարարել է Թամար Ժվանիան:

Թողնել պատասխան