Հաղորդում Գորիի ընտրատեղամասի մոտ ենթադրյալ ընտրակաշառքի մասին

TV Pirveli-ն հրապարակել է տեղեկություն ընտրախախտումների հավանական դեպքերի մասին:

Ըստ սոցիալական ցանցերում տարածված տեղեկության՝ Գորիի թիվ 14 ընտրատեղամասի մոտ, հավանաբար, արձանագրվել է ընտրակաշառքի դեպք։

Քաղաքացիները գրել են, որ որոշ անձինք ընտրատեղամասի մոտ ցուցակներով կանգնած են և գումար են բաժանում։