«Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապաուաշվիլիի հայտարարության համաձայն՝ 2026 թվականի մարտի 2-ից Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն կլուծարվի, և դրա գործառույթները լիովին կփոխանցվեն Պետական աուդիտի ծառայությանը։
«Մեր նպատակն է ամրապնդել կառավարման համակարգի սահմանադրական շրջանակը և օպտիմալացնել պետական ռեսուրսները։
Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության հիմնական առաջնահերթություններից է։ Վերջերս այս ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Գործընթացին մասնակցում են Կառավարության աշխատակազմի արդյունավետության վարչությունը, Պետական աուդիտի ծառայությունը, Պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը և դատախազությունը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ 2026 թվականի մարտի 2-ից կվերացվի նաև Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը։
Դրա գործառույթները նույնպես լիովին կփոխանցվեն Պետական աուդիտի ծառայությանը։ Ըստ Պապուաշվիլիի՝ 2026 թվականի հունվարի 1-ից «Բիզնես օմբուդսմեն» ինստիտուտը կփոխանցվի Էկոնոմիկայի նախարարությանը։ Ըստ Պապաուաշվիլիի` այս փոփոխություններն ապահովում են «կառավարման համակարգի համապատասխանեցումը Սահմանադրությամբ սահմանված ինստիտուցիոնալ շրջանակին»։