Վրաստանի ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարը հնարավոր է հեռանա պաշտոնից

Edu.aris.ge լրատվական կայքը հիմնվելով հավաստի աղբյուրի վրա, տեղեկատվություն է տարածել, ըստ որի Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հոկտմեբերից հետո հեռանալու է պաշտոնից:

Ինչպես հայտնում է լրատվականը, Բատիաշվիլիի հեռանալու մասին որոշումն արդեն ընդունված է, ինչպես նաև ընդունված է միավորված նախարարության բաժանումը և նորից Կրթության ու գիտության և Մշակույթի ու սպորտի նախարարություններ ստեղծելու որոշումը:

Ինչ վերաբերում է Բատիաշվիլիին փոխարինողին, թեկնածությունն այս պահին դեռ հայտնի չէ:

Բատիաշվիլին ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարությունը ղեկավարում է 2018 թվականի հուլիսի 12-ից: