110 ծնողի դեմ քրգործ է հարուցվել երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար

2019 թվականի առաջին 5 ամիսներին երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առիթով 110 ծնողի դեմ քրեական գործ է հարուցվել: Նշված վիճակագրությունը Իրավական հարցերով հանձնաժողովի նիստին ներկայացրել է ՆԳ նախարարության մարդու իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Գոգա Խատիաշվիլին:

«Մի կողմից այս վիճակագրությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս հանցագործությունների կանխումը, ուստի այս ուղղությամբ կշարունակենք համագործակցությունը, մյուս կողմից կարևոր է քննիչի հնարավորությունների ուժեղացումը»,- հայտարարել է Խատիաշվիլին: