Հակակոռուպցիոն բյուրոն նամակ է ուղարկել 6 ՀԿ-ների

Վրացական վեց ՀԿ-ներ հայտարարություն են տարածել Հակակոռուպցիոն բյուրոյից ստացած նամակի վերաբերյալ։

«Մեզ մեղադրում են, այսպես կոչված, «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը խախտելու համար, մեզ նաև սպառնում են քրեական պատասխանատվությամբ և պահանջում են բացատրություն, թե ինչու չենք գրանցվել որպես գործակալներ», — ասված է հայտարարության մեջ։

ՀԿ-ները նամակը չեն հրապարակել։ Ռաժդեն Կուպրաշվիլիի ուղերձի հասցեատերերն այս անգամ հետևյալ 6 քաղաքացիական հասարակական կազմակերպություններ են՝

  • «Սափարի»,
  • «Քաղաքացիական հասարակության հիմնադրամ»,
  • «Transparency International — Վրաստան»,
  • «Մեդիաների զարգացման հիմնադրամ»,
  • «Սոցիալական արդարադատության կենտրոն»,
  • «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն [ISFED]»։