Լրագրող Իա Անթաձեն հայտնել է, որ Հանրային հետուտատեսությունում իր նախագիծը փակվել է, և այդպիսով «ավարտվել է Վրաստանի Առաջին ալիքի հետ իր համագործակցությունը»։ Այս գրառումը նա արել է Ֆեյսբուքում։
«Իհարկե, այս որոշումն անսպասելի չէր, և ես դա ընկալում եմ որպես իմ ընտրության, իմ պատասխանատվության բնական հետևանք», — գրել է Իա Անթաձեն։
Իա Անթաձեն Հանրային հեռարձակողին միացել է 2017 թվականի հունվարին` Վասիլ Մաղլափերիձեի հեռուստաալիքի տնօրեն դառնալուց հետո։