Հանրահավաք` հաջակցություն Գիորգի Մինդաձեի

Երեկ` եվրոպամետ բողոքի ակցիաների 221-րդ օրը, Ազատության հրապարակում հավաքվել էին ակտիվիստներ և ցույցերի ժամանակ ձերբակալված բանտարկյալների ընտանիքների անդամներ։

Երեկվա բողոքի ակցիան խորհրդանշականորեն նվիրված էր հրավառություն կազմակերպելու համար դատապարտված կալանավոր Գիորգի Մինդաձեին` ծննդյան օրվա առթիվ։

Ակտիվիստների խոսքով՝ հանրահավաքի նպատակն է մոբիլիզացնել հանրությանը և միավորել քաղաքացիներին ի պաշտպանություն բանտարկյալների։

Թբիլիսիից բացի, հաջակցություն Մինդաձեի հանրահավաք-երթ է անցկացվել նաև Ռուսթավիում։

«Ազատություն Գիորգի Մինդաձեին», «Ազատություն քաղբանտարկյալներին», — բացականչել են ցուցարարները։

Հիշեցնենք, հուլիսի 3-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գալուստաշվիլին Գիորգի Մինդաձեին դատապարտեց 5 տարվա ազատազրկման։

Մինդաձեին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ հարձակման համար, ինչը նախատեսում էր 4-ից 7 տարվա ազատազրկում։