Հանրահավաքի կազմակերպիչների նկատմամբ դատավորը կիրառել է կալանքը

Դատավոր Լելա Մարիդաշվիլին բավարարել է դատախազի միջնորդությունը և հոկտեմբերի 4-ի հանրահավաքի կազմակերպիչների՝ Պաատա Բուրճուլաձեի, Իրակլի Նադիրաձեի, Մուրթազ Զոդելավայի, Պաատա Մանջգալաձեի և Լաշա Բերիձեի նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանքը։

Դատախազությունը նրանց դեմ մեղադրանքները ներկայացրել էր հոկտեմբերի 6-ին։

Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 317-րդ (Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական ​​կառավարման տապալման կոչ), 225-րդ (խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն), 222-րդ (հեռուստառադիոհեռարձակման կամ կապի օբյեկտի կամ ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի զավթում կամ արգելափակում) և 187-րդ (օբյեկտի վնասում կամ ոչնչացում) հոդվածներով։