«Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն իրական մրցակից չունի. Կոբախիձե

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու շանս չունի ո՛չ  Զաալ Ուդումաշվիլին, ո՛չ էլ ընդդիմության որևէ այլ թեկնածու. այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Խորհրդարանի խոսնակն արձագանքել է Ուդումաշվիլիի հայտարարությանը, թե իրեն  «Միացյալ ազգային շարժման» կողմից թեկնածության առաջադրելու առաջարկ է արվել:

Կոբախիձեի խոսքերով, այս պահի դրությամբ «Վրացական երազանքի» թեկնածուն իրական մրցակից չունի:

«Այդ խոսակցությունները երևի վկայում են այն մասին, որ «Միացյալ ազգային շարժումն» էլ է դժգոհ իր ձեռք բերած համբավից, այդ իսկ պատճառով որպես թեկնածու լրագրողին են առաջադրում: Ինչ վերաբերում է մեր՝ «Վրացական երազանք»-ի թեկնածուին՝ նրա անունը հանրությանը կներկայացնեք  քաղխորհրդի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո: Եթե մեր թեկնածուն լինի Կախա Կալաձեն, մեր հաղթանակը կլինի հաստատ և համոզիչ»,-ասել է Կոբախիձեն:

Տեղեկացնում է interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան