Հարձակվել են ակտիվիստ Նադիմ Խմալաձեի վրա

Ակտիվիստ, ցույցերի մասնակից Նադիմ Խմալաձեի վրա հարձակում են գործել. նա լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցում։

«Ինձ գետնին գցեցին և գլխիս հարվածեցին», — պատմում է Խմալաձեն տեսանյութում։ Ավելի ուշ սոցիալական ցանցում նա մեկ այլ գրառում է արել՝ հայտնելով, որ իրեն տեղափոխում են հիվանդանոց։

Լրացուցիչ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Մեկ այլ ակտիվիստ` Քրիստինե Բոտկովելին, տեղեկություն է տարածել, ըստ որի` Խմալաձեի վրա հարձակվողները երեք հոգի են եղել։