Հաստատվել է լրացուցիչ պաշտպանություն ունեցող օտարերկրացու համար նախատեսված ճամփորդական անձնագրի ձևը

Վրաստանում փոխվում են անձնագրերի և այլ փաստաթղթերի, Վրաստանի քաղաքացիների կենսաչափական անձնագրերի, նաև ծառայողական կամ ճանապարհորդական անձնագրերի ձևերը: Արդարադատության նախարարի համապատասխան հրամանները, որոնք մի քանի անգամ փոփոխվել են, պետք է ուժի մեջ մտնեն հոկտեմբերի 6-ին` 2025 թվականի հունիսի 4-ի փոխարեն։

Հրամաններից մեկում կատարված վերջին փոփոխությամբ հաստատվել են լրացուցիչ պաշտպանություն ունեցող անձի կենսաչափական ճանապարհորդական անձնագրի տեխնիկական բնութագրերը և ձևը։

Լրացուցիչ պաշտպանություն ունեցող անձի կենսաչափական ճանապարհորդական անձնագրի արտաքին շապիկի գույնը պետք է լինի մոխրագույն. ներսում կլինի նաև գրառում. «Ճանապարհորդական անձնագրի տերը Վրաստանում լրացուցիչ պաշտպանություն ունեցող անձ է: Ճանապարհորդական անձնագիրը 38 էջանոց է»:

Մոտ 2 ամիս առաջ խորհրդարանը հաստատեց «Միջազգային պաշտպանության մասին» օրենքի նոր տարբերակը, որը նաև սահմանում է անձին լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու հիմքերը։

Վերոնշյալ օրենքի համաձայն՝ «օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին, որը չի համապատասխանում փախստականի կարգավիճակ շնորհելու պահանջներին (հիմքերին), ինչպես սահմանված է այս օրենքի համապատասխան հոդվածում, տրամադրվում է լրացուցիչ պաշտպանություն, չնայած կա իրական ռիսկ, որ նա լուրջ վնաս կկրի իր ծագման երկիր վերադառնալու դեպքում»։

Օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին լրացուցիչ պաշտպանություն է տրամադրվում 1 տարի ժամկետով։ Լրացուցիչ պաշտպանությունը կարող է երկարաձգվել նախարարության որոշմամբ նույն ժամկետով` մեկից ավելի անգամ, համապատասխան փաստարկների հիման վրա։

Միջազգային պաշտպանության մասին օրենքը «Վրացական երազանք»-ի խորհրդարանն ընդունել է 2025 թվականի հունիսի 26-ին և հրապարակել հուլիսի 7-ին։ Օրենքը պետք է ամբողջությամբ ուժի մեջ մտնի 2025 թվականի հոկտեմբերի 1-ին։

  • Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագրի արտաքին շապիկի գույնը պետք է լինի մուգ կարմիր (շագանակագույն երանգով),
  • Վրաստանի քաղաքացու կենսաչափական դիվանագիտական ​​անձնագիրը՝ մուգ կապույտ,
  • Վրաստանի քաղաքացու կենսաչափական ծառայողական անձնագիրը՝ սև,
  • Վրաստանում կարգավիճակ ունեցող քաղաքացիություն չունեցող անձի կենսաչափական ճանապարհորդական անձնագիրը՝ բաց կապույտ,
  • Լրացուցիչ պաշտպանությունից օգտվող անձի կենսաչափական ճանապարհորդական անձնագիրը՝ մոխրագույն,
  • Փախստականի կենսաչափական ճանապարհորդական փաստաթուղթը՝ կապույտ։

Նույն թեմայով՝

Կենսաչափական անձնագրերի դիզայնը կփոխվի