Աշակերտները պետք է անցնեն հատուկ գրանցում՝ 12-րդ դասարանում ուսումը շարունակելու համար, հայտնել է «Վրացական երազանք»-ի կրթության նախարար Գիվի Միքանաձեն։
Հիշեցնենք, ավելի վաղ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր թիմը նախատեսում է դպրոցներում 12-ամյա կրթությունից անցում կատարել 11-ամյա կրթության։
«Մենք շուտով նախատեսում ենք ներկայացնել որոշակի ծրագրեր այլ ուղղություններով, և կարծում ենք, որ որոշ դպրոցներում պետք է անցնենք նաև 11-ամյա ուսումնական ծրագրի», — հոկտեմբերի 16-ի երեկոյան ասել է Իրակլի Կոբախիձեն՝ ներկայացնելով բարձրագույն կրթության բարեփոխման նախագծի հայեցակարգը։
«Կրթության նախարարությունը նույնպես ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ», — ասել է նա։