Քեթևան Ցիխելաշվիլին Ուկրաինայի և Մոլդովայի գործընկերների հետ համագործակցության հուշագիր կստորագրի

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին Ուկրաինայի և Մոլդովայի գործընկերների հետ համագործակցության հուշագիր կստորագրի:

Ինչպես հայտնում է 1tv.ge-ն, հուշագիրը կստորագրեն Քեթևան Ցիխելաշվիլին, Ուկրաինայից բռնազավթված տարածքների և ներքին տեղահանվածների նախարար Վադիմ Չերնիշը և Մոլդովայի Հանրապետության վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ` Քրիստինա Լեսնիկը:

Հուշագրի շրջանակներում կողմերը մտադիր են ամրապնդել և զարգացնել համագործակցությունը հակամարտությունների կարգավորման և խաղաղության կառուցման ոլորտում լավագույն փորձի փոխանակման առումով: