«Վրացական երազանք»-ի խորհրդարանը հատուկ հայտարարություն կընդունի ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աջակցությանն արժանացած MEGOBARI act-ի։ Հայտարարության նախագծի քննարկումն արդեն սկսվել է։ Դրա հեղինակներից մեկը Շալվա Պապուաշվիլին է։
Հայտարարության նախագիծն արդեն ներկայացվել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը և նախատեսվում է քննարկել վաղվա նիստում։
Հատկանշական է, որ մայիսի 6-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 3:00-ին, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, երկկուսակցական աջակցությամբ քվեարկեց և ընդունեց MEGOBARI Act-ը («Վրաստանի հաշվետվողականության, դիմադրողականության և անկախության կարողությունների մոբիլիզացման և ամրապնդման մասին ակտը»)։
Ներկայացուցիչների պալատն այժմ բաղկացած է 433 կոնգրեսականներից` 220 հանրապետական և 213 դեմոկրատ։ Օրենքն ընդունելու համար բավարար էր 218 ձայնը։
Վրաստանին վերաբերող օրինագծին, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի կառավարության նկատմամբ, աջակցել է 349 կոնգրեսական։ Սա օրինագծի 80 տոկոս աջակցություն է։ 42 կոնգրեսական դեմ է քվեարկել, իսկ 42-ն ընդհանրապես չեն քվեարկել