Պարտավոր ենք արժանապատվորեն նշել այս երկու տոները․ Կվիրիկաշվիլի

«Համալսարանի ստեղծման գաղափարի իրականացումն ավելի խորը եւ բազմակողմանի էր, քան ամենահաջողված կրթական հաստատության հիմնումն է»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ԹՊՀ-ի 100-ամյա հոբելյանին նվիրված կոնֆերանսին ելույթի ընթացքում:

Վարչապետն իր խոսքում ընդգծել է կրթօջախի կարեւորության մասին եւ նշել, որ Իվանե Ջավախիշվիլին եւ համալսարանի այլ հիմնադիրները թագ են դրել վրացական ազգային կրթության վրա:

«Համալասարանի հիմնադրումից մի քանի ամիս անց, մայիսի 26-ին անկախության հռչակագրով հայտարարվեց ժողովրդավարական հանրապետության ստեղծումը: Այս ամսաթվերը մեծ կարեւորություն ունեն մեր պատմության մեջ: 2018 թվականը համալսարանի համար յուրահատուկ է, հոբելյանական տարի է եւ մեր մեծ նախնիների անմահ հոգիների առջեւ պարտավոր ենք արժանապատվորեն նշել այս երկու տոները»,- նշել է Կվիրիկաշվիլին, ավելացնելով՝  հպարտանում է այն փաստով, որ 100-ամյա հոբելյանը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։

Թողնել պատասխան