112-ի տոնին ընդառաջ ներկայացվել է նոր հավելված

Արտակարգ իրավիճակների դեպքում ահազանգելու 112 համարի տոնին ընդառաջ ստեղծվել է հատուկ հավելված, որն այսուհետ հասանելի կլինի բոլոր օգտատերերին:

2009-ից փետրվարի 11-ին նշվող այս տոնին միացել է Վրաստանը, ինչպես նաև 80-ից ավելի երկիր։

Հավելվածի միջոցով ահազանգ հնարավոր է կատարել 3 ճանապարհով: Լուռ ահազանգ կատարելու դեպքում հարկավոր է սեղմել հավելվածի SOS կոճակին եւ միեւնույն ժամանակ միացնել GPS-ը:

Ահազանգ կատարելու մյուս եղանակի համաձայն, ահազանգ կատարողը կարող է հաղորդագրություն ուղարկել 112–ին՝ նշելով, թե կոնկրետ ինչ դեպք է պատահել, ինչպես նաեւ ուղարկել արտակարգ պատահարի վայրի կոորդինատները (երկրաշարժ, սողանք եւ այլն):

112-ի հավելվածը նախատեսված է նաեւ  ահազանգ կատարողին կոնկրետ դեպքում վարվելակերպ բացատրելու համար:

Ահազանգ կատարելու երրորդ եղանակը պարզապես 112-ին զանգահարելն է:

Թողնել պատասխան