Խաշուրիում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել

Փրկարարներին դեռևս չի հաջողվել մարել երեկ երեկոյան Խաշուրիի Ցեդանի գյուղի հարակից անտառում բռնկված հրդեհը: Տեղեկացնում է Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Այս պահի դրությամբ, այրվել է մինչև 10 հա տարածք: Տեղում մոբիլիզացված են համապատասխան ծառայությունները, այդ թվում անտառային հրդեհը տեղայնացնելու համար տեղում աշխատում է 220 հրշեջ-փրկարար, 12 միավոր հատուկ հրշեջ տեխնիկա: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս պահին լրացուցիչ տեխնիկա է ուղարկվել դեպքի վայր։