Երեկվա օրը համառոտ. մարտի 20

Անցյալ տարի՝ 2023 թվականին, Վրաստանի տնտեսությունն աճել է 10,1 տոկոսով։

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում կայացել է Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) 118-րդ հանդիպումը։ Հանդիպմանը վրացական կողմը բարձրացրել է ապօրինի «սահմանագծման» և կալանավորման խնդիրները։

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, որ գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում, «Ֆորմուլա» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է իր նախկին թիմակից Նիկա Մելիայի և ընդդիմադրի «Մթավարի արխի» հեռուստաընկերության նախկին տնօրեն Նիկա Գվարամիայի նոր կուսակցության հիմնադրմանը։

Վրաստանի խորհրդարանը 78 ձայնով հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, որը դրվել էր «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վրա։

Թբիլիսիի Ավլաբարի (Հավլաբար) թաղամասում տուն է փլուզվել. փլուզման հետևանքով մեկ մարդ է տուժել:

Օզուրգեթի-Թբիլիսի մարդատար գնացքի շոգեքարշը և առաջին վագոնը Նաթանի գյուղի մոտակայքում դուր են եկել ռելսերից։

Թբիլիսիում մարտի 21-ին նախատեսված Վրաստան-Լյուքսեմբուրգ ֆուտբոլային հանդիպման պատճառով Առաջին Հանրապետության հրապարակում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։