Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 6

Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի կառուցման համար հայտ է ներկայացրել չինական 5 ընկերություն:

Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթիի մարզի Մարտվիլիի մունիցիպալիտետի Բալդիի կիրճում շարունակվող «էկոտուրիզմի ենթակառուցվածքի» կառուցման դեմ պայքարը շարունակվում է:

Վրաստանի բարձրլեռնային Թուշեթիի մարզում դժբախտ պատահարի հետևանքով զբոսաշրջիկ է մահացել: Տեղացիների խոսքով, երիտասարդը մոտոցիկլետ վարելիս ընկել է բարձրությունից։

Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում գտնվող մոտ 50 առանց շինթույլտվույթան սրճարաններ ապամոնտաժվել են:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում հանդիպել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։

Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» և «Դրոա» կուսակցությունները ընտրություններին ընդառաջ միավորվում են:

Վրաստանի նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան «Վրաստանի եվրոպական ուղեծիր» անվանմամբ հանրային հարթակ է ստեղծել:

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների մի մասի նախաձեռնած օրինագիծը, որը նախատեսում էր մայիսի 9-ի փոխարեն մայիսի 8-ը հայտարարել «Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր», տապալվեց խորհրդարանի լիագումար նիստում (20 կողմ, 4 դեմ)։

Հայտնի են «Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները, որոնցից մեկը հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի միջազգային օրը, կդառնա լավագույն ուսուցչի ազգային մրցանակի դափնեկիր։

Ձմռանն առանց անվաշղթաների կամ ձմեռային անվադողերի մեքենա վարելու համար վարորդները վարչական պատասխանատվության կենթարկվեն: 

Վրաստանում գրանցված ավտոմեքենաների միայն 7 տոկոսն է ապահովագրված։