Ավլաբարիում տուն է փլուզվել

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ի

Թբիլիսիի Ավլաբարի (Հավլաբար) թաղամասում տուն է փլուզվել. փլուզման հետևանքով մեկ մարդ է տուժել:

Վրաստանի «Առաջին ալիքին» Արտակարգ իրավիճակների (ԱԻ) կառավարման ծառայությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին։

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ առկա տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայրում մոբիլիզացված են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները, պարեկային ոստիկանության և ԱԻ խմբերը։