Վրաստանում ձեթն ավելի կէժանանա

Վրաստանում արևածաղկի ձեթը հավանաբար ավելի կէժանանա, գրում է BusinessPressNews-ը:

Ըստ տեղեկության՝ էժանանալու պատճառը ապրանքի հիմնական ներմուծող երկրում՝ Ռուսաստանում արտահանման հարկի նվազումն է։ Ինչպես հայտնի է, մայիսի 1-ից ռուսական արևածաղկի ձեթի արտահանման հարկը նվազեցվել է 19,8 տոկոսով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում ձեթի հիմնական ներկրողը Ռուսաստանն է, ըստ տեղեկության` պարզ է, որ այնտեղ արտահանման հարկի նվազեցումը կազդի նաև ներմուծման արժեքի վրա։ Արդյունքում, այս տարվա ընթացքում ձեթի ներկրումը Ռուսաստանից Վրաստանում արդեն էժանացել է 8 տոկոսով։

Եթե ​​հունվարին Վրաստանը Ռուսաստանից մեկ տոննա ձեթ էր գնում 1 347 դոլարով, ապա մարտին գինը նվազել է մինչև 1 237 դոլար։ Ավելի կոնկրետ՝ 2023 թվականի հունվարին Ռուսաստանից ներկրվել է 1 762 տոննա ձեթ՝ 2 373 մլն դոլարով, իսկ մարտին՝ 2 953 տոննա՝ 3,654 մլն դոլարով։