Վարակվածների թիվը երկրում անշեղորեն նվազում է. Չխաիձե

Վրաստանի իմունականխարգելման խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ Վրաստանում համաճարակի վեցերորդ ալիքը նվազման կորի վրա է։ 

Ըստ Չխաիձեի՝ վարակվածների թիվը երկրում անշեղորեն նվազում է։ 

«Վարակվածների թիվը կախված կլինի միայն երկու ցուցանիշից՝ որքանով մենք հակահամաճարակային միջոցառումներ կձեռնարկենք և որքանով կունենանք պատվաստումների քիչ թե շատ կայուն ցուցանիշ»,- ասել է Չխաիձեն։ 

Հիշեցենք՝ մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 783 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 629 065-ն են: