Screenshot
Դատարանը Մերաբ Ջանգվելաձեի եղբոր՝ գործարար Լևան Ջանգվելաձեի սպանության համար մեղադրվող հատուկ նշանակության ուժերի նախկին սպա Գելա Ուձիլաուրիին մեղավոր ճանաչեց կանխամտածված սպանության համար։
Դատավոր Գիորգի Գելաշվիլին մեղադրյալին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Որոշումը հրապարակվեց այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 14:45-ին։
Ուձիլաուրին խոստովանել է սպանությունը, բայց ասել է, որ դա չի արել դիտավորյալ, առավել ևս` հրամանով։
Ըստ նրա` սպանությունը կապված էր Ուկրաինայում Լևան Ջանգվելաձեի հրամանով իր նկատմամբ իրականացվելիք ֆիզիկական հաշվեհարդարի հետ, չնայած պաշտպանության կողմը չի ներկայացրել որևէ վկա կամ այլ հանգամանք, որը կհաստատեր այս պնդումը։