Հերքում են բանտերում տիրող վատ պայմանների մասին լուրերը

Screenshot

Հատուկ քրեակատարողական ծառայությունը վերջին 16 ժամվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարություն է տարածել՝ արձագանքելով բանտերում տիրող վատ պայմանների մասին TV Pirveli և Formula հեռուստաալիքների հաղորդումներին։

Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան տարածված հայտարարության մեջ ՀՔԾ-ն պնդել է, որ հեռուստաընկերությունների տարածած հաղորդագրությունները, որոնք հիմնված են բանտարկյալներից և նրանց փաստաբաններից ստացված տեղեկատվության վրա, չեն համապատասխանում իրականությանը։

Ըստ ծառայության՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներն ունեն պատշաճ գործող ջեռուցման համակարգ, և բանտարկյալներին բժշկական ծառայություններ են մատուցվում «առողջապահության ոլորտում երկրում սահմանված բժշկական ծառայությունների պահանջներին համապատասխան»։